2018-ից մինչ օրս Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի գրառմամբ շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, նշել՝ երեխաների հանդեպ մեր պարտավորությունները պետք է հիշել ամեն օր, նրանց համար արժանապատիվ մանկություն ապահովելու համար պատասխանատու ենք բոլորս:
«Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում, երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում:
Գյումրիում ընթացքի մեջ են նաև «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:
2018-ից մինչ օրս սուբվենցիոն ծրագրերով և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ:
Սեյսմանվտանգ դպրոցաշինության ծրագրով ավարտվել է 6, ընթացքի մեջ է 15 դպրոցի շինարարությունը»,- գրել է Պապիկյանը:
Կարծիքներ