Եվրահանձնաժողովը 1,2 մլրդ եվրոյի մակրոֆինասական օգնության վարկ Է տրամադրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 1,2 մլրդ եվրոյի մակրոֆինասական օգնության վարկ Է տրամադրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել Է Ուկրաինային 1,2 միլարդ եվո գումարի մակրոֆինանսական օգնության ծրագրի տրամադրումը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Փողը Կիեւին կփոխանցվի 600-ական միլիոն եվրո երկու վարկաբաժիններով՝ Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից ծրագրին հավանություն տալուց անմիջապես հետո: «Եվրահանձնաժողովը 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն Է տրամադրել Ուկրաինային: Ես Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի խորհրդին կոչ եմ անում հավանություն տալու (այս որոշմանն) ամենակարճ ժամկետներում, որպեսզի մենք կարողանանք օգնության 600 միլիոն եվրո առաջին վարկաբաժինը փոխանցել հնարավորինս շուտ»,- հայտարարել Է նա:

Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ միջոցներն արտոնյալ պայմաններով կտրամադրվեն երկարաժամկետ վարկերի տեսքով: Այդ ծրագրի 600 միլիոն եվրոյի երկրորդ վարակաբաժինը պետք Է Ուկրաինային տրամադրվի «մի շարք հանգուցային ուղղություններով Ուկրաինայի կառավարության գործողությունների արդյունքների գնահատումից հետո»:

Միջոցների մեծ մասը, որոնք տրամադրվում են ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության ծրագրերի շրջանակներում, ուղղորդված Է Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել Է, որ Եվրամիությունը 2014 թվականից արդեն Ուկրաինային Է տրամադրել  17 միլիարդ եվրո ռեկորդային ծավալի օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում