Ինդոնեզիայի բանտերից մեկում հրդեհը մոտ 40 մարդու կյանք է խլել
Ինդոնեզիայի Բանտեն նահանգի Տանգերանգ քաղաքի բանտում բռնկված հրդեհի զոհն է դարձել մոտ 40 մարդ։ Այս մասին հայտնում է CNN Indonesia հեռուստաալիքը՝ հղում անելով ուղղիչ հաստատության ներկայացուցչին։
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց թիվը չի նշվում։
Մարդկանց տարհանումը շենքից շարունակվում է։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։
Կարծիքներ