Բլինկենը Գերմանիայի նոր արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը

Բլինկենը Գերմանիայի նոր արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուրբաթ օրը Լիվերպուլում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայի նոր արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրանց զրույցը տեղի է ունեցել Յոթնյակի (G7) երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա այս քաղաքում դեկտեմբերի 11-ից 12-ը։

«Այսօր պետքարտուղար Բլինկենը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին G7-ի  շրջանակներում՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, կլիմայական համագործակցությունը և 2022 թվականին գերմանական G7-ի նախագահության առաջնահերթությունները»,- գրել է նա: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում