ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարը նշում Է թալիբների շարժումը դեպի ներառական կառավարություն
Իշխանության գլուխ կանգնած՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները որոշակի շարժում են դրսեւորում ներառական կառավարության ստեղծման կողմը, սակայն ցուցաբերվող քայլերն առայժմ դեռ բավական չեն: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման ներկայացուցչության ղեկավար Դեբորա Լայոնսը:
«Մենք տեսել ենք, որ կա որոշակի շարժում (դեպի ներառական կառավարություն), որ նրանք ուշադրության են առնում <…>: Դա դեռեւս բավական չԷ, բայց դա շարժման ցուցանիշ Է, ինչն ինձ դրդում Է այն մտքին, որ մենք պետք Է ճնշում գործադրենք այդ հացի վերաբերյալ»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Աֆղանստանի իրադրությանը նվիրված նիստից հետո: Մասնավորապես, Լայոնսը նշել Է, որ միջազգայն հանրակցության կողմից ճնշումից հետո թալիբները Էթնիկ խմբերի ներկայացուցիչներից մեկին նշանակել են նախարարի պաշտոնում, ինչպես նաեւ մի քանի փոխնախարարների:
Բացի դրանից, երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարը հավելել Է, որ անհրաժեշտ Է նաեւ չթուլացնել ճնշումն Աֆղանստանում կանանց իրավունքների, ինչպես նաեւ ազատ տեղաշարժման եւ անհրաժեշտության դեպքում երկրից անարգել հեռանալու հնարավորության իրավունքի պաշտպանության վերաբերյալ: «Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության հաստատման ընդգրկուն գործողություն Է ծավալել գարանն այնտեղից իր զինված ուժերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի հայտարարումից հետո: Օգոստոսի 15-ին թալիբներն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը:
Սեպտեմբերի 7-ին թալիբները հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի մեջ մտան բացառապես շարժման անդամները եւ հիմնականում փուշտուները՝ Աֆղանստանի ամենամեծաթիվ Էթնիկ խմբի նեկայացուցիչները: Շատ պետություններ հայտարարեցին, որ նախարարների այդ կաբինետը ներառական չԷ՝ «Թալիբանին» կոչ անելով այնտեղ ներառել Էթնոկոնֆեսիոնալ փոքրամասնություններին եւ կանանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ