Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա

Մարտի 24-ին՝ ժամը 10։09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և կարգավորել ճանապարհի երթևեկությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում