Խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին՝ մեր ՍԴ նախկին անդամներին պատրանքների մեջ չգցել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին:
«Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։
Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20֊ին, և հետևաբար նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը։
Ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին՝ մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել»,- գրել է Եղոյանը։
Կարծիքներ