Ալիևն իր իշխանությունը հանձնել է Էրդողանին. Անդրանիկ Քոչարյան

Ալիևն իր իշխանությունը հանձնել է Էրդողանին. Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ երեկ մամուլում տարածված այն լուրին, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Նախ հասկանանք՝ պարոն Ալիևն ինչ է ուզում,  և ինքն է ուզում, թե՞ Էրդողանը, որովհետև այստեղ ամեն ինչ խառնվել է իրար: Իլհամ Ալիևն իր իշխանությունը, կառավարումը հանձնել է Էրդողանին, քանի որ կարևորագույն հարցերով Էրդողանն է խոսում միջազգային կառույցներում իր եղբոր փոխարեն»,-ասաց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ պետք է սպասել դեպքերի զարգացմանը, քանի որ ամեն ինչ կապված է մեր զինվորների կերտած հերոսապատումներից:

  Հարցին, արդյոք պետք է խոսել անմիջապես Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ, Քոչարյանը պատասխանեց.

«Թուրքիան ցանկանում է շատ ընդգրկուն մասնակցություն ունենալ բանակցային գործընթացում: Մեր երկրի տեսակետը պարզ է՝ խոսել Թուրքիայի մասնակցության մասին անհնար է»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում