Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող կրթական և այլ հաստատությունների դասագործընթացը․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող կրթական և այլ հաստատությունների դասագործընթացը․ ԱՀ ԿԳՄՍՆ

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍՆ-ն։

Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում