Իբրահիմովիչի ռեկորդը «Միլանում»
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, դուբլի հեղինակ դառնալով «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում (3։1), սահմանել է ակումբային ռեկորդ։
39-ամյա Իբրահիմովիչը «Միլանի» պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում A Սերիայի 8 խաղերում անընդմեջ, հայտնում է Opta-ն:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 10 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ