Բայդենը խոստացել Է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինին խոստացել Է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես ՆԱՏՕ-ն Եվրոպայում: Նա հայտարարել Է՝ ապրիլի 28-ին հանդես գալով Կոնգրեսում:
«Ես նաեւ ասել եմ նախագահ Սիին, որ մենք պաշտպանելու ենք ուժեղ ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճիշտ այնպես, ինչպես դա անում ենք Եվրոպայում ՆԱՏՕ-ի շրջանակներում, ոչ թե հակամարտություն սանձազերծելու, այլ այն կանխելու համար»,-ասվում Է Սպիտակ տան կողմից տարածված Բայդենի ելույթում: Ապրիլի 28-ին նա նախագահի պաշտոնում առաջին անգամ Է հանդես գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ