ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը այս շաբաթ կայցելի Մերձավոր Արևելք
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը այս շաբաթ կայցելի Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ՝ փորձելով կարգավորել Գազայում հումանիտար ճգնաժամը։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Փաուերը կհանդիպի Իսրայելի, Պաղեստինի պետական պաշտոնյաների, ինչպես նաև մարդասիրական օգնության միջազգային կազմակերպությունների հետ՝ «քննարկելու հրատապ անհրաժեշտությունը ընդլայնելու հասանելիությունը՝ հեշտացնելու հումանիտար և առևտրային մատակարարումները Գազայի խաղաղ բնակիչներին»:
Նշվում է, որ Փաուերն իր ուղևորության ընթացքում «կընդգծի քաղաքացիական անձանց և մարդասիրական ծառայողների պաշտպանության կարևորությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»։
Կարծիքներ