Եթե այսպես շարունակենք, հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի․ Լուկաշենկո

Եթե այսպես շարունակենք, հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի․ Լուկաշենկո

«Մենք բոլորս խաղաղության կարիք ունենք։ Պատերազմը ոչ մեկին պետք չէ»,- Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այս հայ-ադրբեջանական հակամարտությունը, եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի»,-ասել է նա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Բելառուսի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը։

«Այս հակամարտությունը կարող է նորից բռնկվել, ուստի այն պետք է արմատապես լուծենք խնդիրը հիմա, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցանկանան։ Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է: Մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ՝ դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում