Արցախցի Դավիթ Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն եւ դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Արցախցի Դավիթ Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն եւ դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվել չեմպիոն:Այս մասին հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան։

Հիշեցնենք առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվել էր պատանիներին: Հայ մարզիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ. աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրել է Սյուզաննա Կիրակոսյանը, տղաների 64 կգ քաշային կարգում՝ Մեսրոպ Նիկոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում