Ինչի՞ դիմաց էիք հանձնելու հողերը. Freenews-ի հարցը Սերժ Սարգսյանին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Freenews.am-ի հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, թե ապրիլյան պատերազմից առաջ Սերժ Սարգսյանը պայմանավորվել է տարածքներ հանձնել և ինչի՞ դիմաց էր հանձնելու այդ հողերը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես երբևէ որևէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել, որը կարող է վնասնել մեր ժողովրդին կամ վտանգի մեր հայրենիքը: Ուղղակի ամոթ է նման լուրեր տարածողներին, ովքեր ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ շահարկում են այդպիսի թեմաներ: Կարծում եմ՝ դա մարդկանց նեղ շրջանակի կարծիքն է, այդ լուրերը լայն տարածում չունեն: Չի եղել այդպիսի բան և չի կարող լինել»,- ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, «Հարսնաքար» համալիրի բացօթյա կանաչ հատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով: Ասուլիսի թեման ապրիլյան պատերազմն է:
Մանրամասները տեսանյութում.
Կարծիքներ