Կամչատկայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի Կամչատկա թերակղզու հարավ-արևելքում, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղից։
«Օվկիանոսում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է խորջրյա խրամատի հետևում՝ Շիպունսկի հրվանդանի դիմաց»,- ասել է օպերատիվ հերթապահը:
ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, երկրաշարժի խորությունը 95 կմ է եղել։ Երկրաշարժը զգացել են թերակղզու որոշ բնակիչներ, մասնավորապես, 1-2 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել մարզկենտրոնում։
Կարծիքներ