Մասնագիտական կողմնորոշման այցեր՝ միջին դպրոցի աշակերտուհիների համար

Մասնագիտական կողմնորոշման այցեր՝ միջին դպրոցի աշակերտուհիների համար

Վանաձորի, Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների 7-10-րդ դասարանների աշակերտների համար անց են կացվել կարիերայի պլանավորման միջոցառումներ:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի (ՄՀԶ ՄԿՈՒ) և @Career Lab (@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել են տեղեկատվական այցեր, որոնց նպատակն է խրախուսել իգական սեռի սովորողների ներգրավվածությունը մի շարք մասնագիտություններում, որոնցում ավանդաբար այն ցածր է եղել, օրինակ՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ICT), ռոբոտաշինություն և ճարտարագիտություն և այլն:

Միջոցառումները կայացել են ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցությամբ Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում դուալ համակարգի ներդրմանն ու համակարգի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակում:

Ծրագրին մասնակից 60 աշակերտուհիների ընտրանքը կատարվել է՝ հիմք ընդունելով նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և անձնային համապատասխանությունը նշված մասնագիտություններին։ Այցերի նախագծման ընթացքում հաշվի են առնվել նաև նշված մասնագիտությունների զարգացման նախադրյալները տվյալ մարզերում:

Ընտրված մասնակիցները ծրագրի շրջանակում այցելել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ու Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Ինժեներական քաղաք և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ:

Նրանք այցելել են նաև մասնավոր ընկերություններ, որտեղ տեղեկատվություն են ստացել գործատուների կողմից առաջարկվող ոլորտային կրթական և աշխատանքային պահանջարկի և հնարավորությունների վերաբերյալ:

Դուալ համակարգի մասին ավելի մանրամասն՝ https://escs.am/am/static/dual?s=edu

Հետևեք մեզ նաև Տելեգրամում