Ծանր ընթացքով կորոնավիրուսը կարող է տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնել, նշում են ռուս բժիշկները

Ծանր ընթացքով կորոնավիրուսը կարող է տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնել, նշում են ռուս բժիշկները

Սանտ-Պետերբուրգի համալսարանի մասնագետները նշում են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքը կարող է նպաստել տղամարդկանց մոտ անպտղության զարգացմանը:

Մասնագետներն ուսումնասիրել են 62 տղամարդու սերմնահեղուկի տվյալներ, ովքեր պլանավորում էին մասնակցել  արտամարմնային բեղմնավորման ծրագրի: Նրանք ուսումնասիրություն անցել էին փետրվար ամսին, եւ բոլորի հետազոտությունների արդյունքները նորմալ ենեղել: Երկորդ անգամ ուսումնասիրություն իրականացվել  է սեպտեմբերին: Նրանցից 30-ի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ չեն եղել, մյուսների մոտ եղել են: Նրանցից 3ը կորոնավիրուսի դեմ բուժում հիվանդանոցում են ստացել, եղել են ծանր վիճակում:

Մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի ընթացքը որքան ծանր է եղել, այնքան սպերմատազոիդների քանակն ու շարժունակությունը նվազել է: Հիվանդությունն առավել ծանր տարած երեք պացիենտի մոտ նկատվել է ազօօսպերմիա, երբ սերմնահեղուկում բացակայում են սերմնաբջիջները

Հետևեք մեզ նաև Տելեգրամում