ԱՄՆ-ն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ լուրջ խախտումներում ներգրավված լինելու համար
Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում:
Այս մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունից, որը հրապարավել է պետքարտուղարության կայքում:
«Ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը ընդգրկել եմ երկրների [կրոնական ազատության] դիտարկման հատուկ ցանկում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումներին մասնակցելու կամ դրանք հանդուրժելու համար:
ԱՄՆ-ը որպես կրոնական ազատությունների հարցում «առանձնահատուկ մտահոգության երկրներ» է դիտարկում Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը՝ «կրոնական ազատության հարցերում առանձնապես կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար»:
Կառավարությունները պետք է վերջ տան այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունը և խաղաղ արտահայտվելու համար երկարատև բանտարկությունը, անդրազգային ճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը, ի թիվս այլ խախտումների, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր վայրերում»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ