Կուբայի Abdala պատվաստանյութը ցույց է տվել 100% արդյունավետություն COVID-19 ծանր ձևերի դեմ
Կորոնավիրուսի դեմ կուբայական Abdala պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում ցուցադրել է հիվանդության ծանր ձևերի և մահացու ելքի դեմ 100 տոկոսանոց արդյունավետություն: Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը ՝ վկայակոչելով մշակողներին։
«Արդեն տվյալներ են ստացվել կլինիկական փորձարկումների (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի-խմբ․) երրորդ փուլի արդյունքներով Abdala -ի արդյունավետության մասին։ Արդյունքները գերազանց են»,- գործակալությունը մեջբերել է պատվաստանյութը մշակած գենային ինժեներիայի և կենսատեխնոլոգիայի կենտրոնի տնօրեն Մարթա Այալայի խոսքը:
Ավելի վաղ Կուբայի դեղերի, սարքավորումների և բժշկական սարքերի պետական վերահսկողության կենտրոնը (CECMED) թույլատրել էր Abdala կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտակարգ կիրառումը: Հունիսի երկրորդ կեսին Կուբան հայտարարել է դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, դրա արդյունավետությունը կորոնավիրուսի սիմպտոմատիկ ընթացքի դեմ կազմել է 92,28 տոկոս:
Կարծիքներ