Բրազիլիայում էլեկտրահաղորդման գծի հենարանի անկման հետևանքով 6 մարդ է զոհվել
Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պարա նահանգում էլեկտրահաղորդման գծի կառուցվող հենարանն ընկել է, որի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը։
Նշվում է, որ 5 մարդ մահացել է հենարանի անկման վայրում, ևս մեկը՝ հիվանդանոցում։ Եվս 13 մարդ վիրավորվել է, ներկայումս նրանց բժշկական օգնություն են ցուցաբերում։ Տուժածների առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։
Ինչպես նշվում է, էլեկտրահաղորդման գիծը կառուցվել է մասնավոր ընկերության կողմից, որը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել ողբերգությունը:
Կարծիքներ