Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հակոբ Արշակյան

Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հակոբ Արշակյան

Այսօր Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ։  Անցկացնում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Օրակարգում երկու հիմնական հարց է.

Համայնքների դերը հայ-ռուսական տնտեսական և հումանիտար կապերի զարգացման գործում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման մասին»,- ասված է Արշակյանի գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում