Կա հիմնավոր ռիսկ, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից. Էմանուելե Պոցոլո
Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները միջազգային իրավունքի անընդունելի խախտում են և լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության համար. կա հիմնավոր ռիսկ, որ այդ գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից՝ դե ֆակտո էթնիկական զտման միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտարարել է Իտալիայի Սենատի «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d'Italia) խմբակցության պատգամավոր, Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի անդամ Էմանուելե Պոցոլոն։
«Ադրբեջանական զորքերը պետք է զերծ մնան ցանկացած ագրեսիվ գործողությունից, Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, և Եվրոպան պետք է շարունակի նպաստել խնդրի դիվանագիտական լուծմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- եզրափակել է նա:
Կարծիքներ