Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նարեկ Սամսոնյանը տեղափոխվեց Ձերբակալվածների պահելու վայր։ Մենք անշուշտ կբողոքարկենք ձերբակալման որոշումը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (Ծանր վիրավորանքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում