Հարոյանի կարծիքով ղազախների դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր

Հարոյանի կարծիքով ղազախների դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով Ղազախստանի ընտրանու դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր:

«Բոլորին շնորհավորում եմ, երկար սպասված հաղթանակ էր: Ինչպես գիտեք, երկար ժամանակ չէինք կարողանում հաղթանակ տոնել, բայց վատ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Պահեր լինում էին: Բայց այս խաղում օգտագործեցինք մեր հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Հարոյանը:

Վերջինիս խոսքով` 4 ընկերական հանդիպումներում մրցակիցներն ուժեղ էին, սակայն ազգային թիմի ցուցադրած խաղը վատ անվանել չի կարելի, առկա էին փոքր թերություններ, որոնք պետք է շտկել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ 2:1հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում