Հայաստանի առաջնությունն IFFHS-ի լավագույն լիգաների վարկանիշում բարելավել է դիրքերը

Հայաստանի առաջնությունն IFFHS-ի լավագույն լիգաների վարկանիշում բարելավել է դիրքերը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի լավագույն լիգաների 2022 թվականի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը: 2021 թվականին Հայաստանի առաջնությունն այս աղյուսակում հանգրվանել է 69-րդ տեղում:

Աշխարհի լավագույն լիգա է ճանաչվել բրազիլական Ա Սերիան, երկրորդ տեղում անգլիական Պրեմիեր-լիգան է, երրորդ տեղում Լա Լիգան է, 4-րդ տեղում՝ գերմանական Բունդեսլիգան է, իսկ հնգյակը եզրափակում է իտալական Ա Սերիան:

Հատկանշական է՝ վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ռուսաստանի Պրեմիեր-լիգան՝ զբաղեցներով վերջին՝ 80-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում