Վրաստանում սողանքը կաթվածահար է արել գնացքների երթեւեկությունը
Զուգդիդի - Թբիլիսի, Բաթումի - Թբիլիսի և Թբիլիսի - Փոթի երթուղիներով գնացքները խցանվել են Մոլիտի գյուղի մոտակայքում գտնվող երկաթուղու վրա տեղի ունեցած սողանքի պատճառով, ինչի պատճառով նրանք չեն կարող շարունակել շարժը։ Այս մասին ասվում է Վրաստանի երկաթուղու հաղորդագրության մեջ։
«Արևմտյան Վրաստանում՝ Մոլիթիում առատ անձրևների պատճառով սողանք է տեղի ունեցել, և գնացքները չեն կարող շարունակել երթևեկությունը: Զուգդիդի-Թբիլիսի, Բաթումի-Թբիլիսի և Թբիլիսի-Փոթի գնացքները կվերադառնան այն վայրերը, որտեղից մեկնել են»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ