Չինաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիային հրավիրում է ամրապնդել ռազմավարական կապերը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենում իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ Բրիտանիային մատնանշել է գլոբալ ցնցումների ֆոնին երկկողմ ռազմավարական շփումների ամրապնդման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Չինացի դիվանագետը նշել է Պեկինի և Լոնդոնի շահերի միջև լրացուցիչ շփման կետեր գտնելու համատեղ ջանքերի կարևորությունը։ Նա առաջարկել է ժամանակին հաղթահարել տարաձայնությունները և վերացնել հակասությունները երկու պետությունների միջև:
Կարծիքներ