Ֆլորիդայի 67 շրջանից 51-ում արտակարգ դրություն է հայտարարվել. Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա և Անգոլա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա և Անգոլա՝ «Միլթոն» հզոր փոթորկին նախապատրաստվելու և արձագանքելու համար:
Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Բացի այդ, Բայդենը պատրաստվում է ստուգել, թե ինչպես են ընթանում «Հելեն» փոթորկի հետևանքների վերացման աշխատանքները:
Reuters-ը հայտնել է, որ Բայդենը Գերմանիայում հոկտեմբերի 12-ին պետք է մասնակցեր Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը:
Նշենք, որ փոթորիկը սպառնում է ԱՄՆ-ի հարավ-արևելքին: Միլիոնավոր մարդկանց տարհանում է սկսվել, Ֆլորիդայի 67 շրջաններից 51-ում արտակարգ դրություն է հայտարարվել։
Կարծիքներ