Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացված ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի թիմը ներկայացել է 4 մասնակցով, օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։
Օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Կարապետյանը և Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարան աշակերտուհի Սուսաննա Գրիգորյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադային 60 երկրի 227 աշակերտուհի է մասնակցել։ Յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտուհի։
Կարծիքներ