Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց
ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվե և դատապարտվեց 4 տարի ազատազրկման։ Դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընթանում է Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստը, որն անցկացվում է դռնփակ ռեժիմով: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցումՀակոբյանի պաշտպանները տեղեկացրել էին, որ իրենց ու իրենց վստահորդի միջև դիրքորոշման փոփոխություն է եղել և այլևս չեն իրականացում Գայանե Հակոբյանի շահերի պաշտպանությունը
Մինչ այս դատական նիստը Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը ևս դադարեցրել էին իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին:
Կարծիքներ