Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ

«Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ: Նախագիծը ներառված էր Երեւանի ավագանու այսօրվա օրակարգում:

Երեւանի ավագանու նիստում ունեցած ելույթում Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնից հետո ինչու է համաձայնվել զբաղեցնել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման եւ խնդիրների լուծման համար. «Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երեւանի փոխքաղաքապետ։ Եվ ես վստահաբար եւ անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երեւանի փոխքաղաքապետ, ծառայել մեր քաղաքին եւ երևանցիներին, եւ ես շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ ձեզ, հարգելի ավագանու անդամներ»:

Ապա շարունակելով իր խոսքը Ավինյանը ասաց.

«Երեւանն առաջին հերթին մարդիկ են: Երեւանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են  քաղաքան ու իր կոլորիտը: Իրենց երգրում, ֆիլմերում, շենքերում եւ քանդակներում: Երեւանը Թամանյան է իր ճարտարապետությամբ: Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, որն ինքնաբերաբար սկումէ  նմանվել իրենց երգերին: Երեւանը միայն անցյալը չէ, Երեւանը ներկան է ու ապագան: Երեւանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակործներն, այսօրվա նկարիչներն ու երաժիշտներն են, բոլոր նրանք, ովքեր ապրում ու ապրեցնում են քաղաքը: Երեւանը նաեւ այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքաի համար»:

Ապա շարունակելով իր խոսքը Ավինյանը նկատեց՝ Երեւանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի, այն միջավայրի հետ, որով շրջում է:  Ըստ նրա՝ քաղզաքան այդպիին կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ. այդ բանաձեւով է պետք որոշել բոլոր խնդիրները:

Ավագանու անդամների հետ փոքրիկ հարցուպատասխանից հետո, տեղի ունեցավ քվերակություն: Ավագանու գրանցված 46 անդամներից 44-ը քվերակեցին կողմ, 2-ը՝ ձեռնպահ, 0 դեմ:

Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է՝ շրջանառվում էին Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին լուրերը, սակայն պաշտոնապես դրանք չէին հաստատվում: Դեռ նախորդ նիստին պետք է լիներ վերջինիս նշանակումը, սական ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի ֆոնին նիստից օրակարգային մի շարք հարցերի քննարկումը հետաձգվել էր, հանվել էր նաեւ Ավինյանի նշանակման մասին նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում