Ֆիլիպինների մայրաքաղաքում սահմանափակումները կպահպանվեն մինչև զանգվածային պատվաստումները
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կպահպանի կորոնավիրուսի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում մինչ զանգվածային պատվաստումներ սկսելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ չնայած երկրի տնտեսությունը վերականգնելու կոչերին:
Ֆիլիպինների տնտեսությունը, համաճարակից առաջ Ասիայի ամենաարագ զարգացող տնտեսությունների շարքում էր: Սակայն 2020 -ին COVID-19-ի պատճառով խիստ սահմանափակումների արդյունքում փակվել են հազարավոր ձեռնարկություններ և միլիոնավոր մարդիկ մնացել են անգործ:
«Գործադիրը գիտակցում է տնտեսության վերաբացման կարևորությունը: Այնուամենայնիվ, նախագահը ավելի է կարևորում հանրային առողջությանը և անվտանգությանը», - ասված է մամուլի խոսնակ Հարի Ռոկի հայտարարության մեջ:
Մանիլայում սահմանափակումները նախատեսվում էր վերացնել այս ամիս, բայց դրանք կերկարաձգվեն մինչ զանգվածային պատվաստումների սկիզբը:
Կարծիքներ