Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա ցունամիի վտանգ

Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա ցունամիի վտանգ

Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսի մակարդակից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:

Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:

Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ մեծ ավերածությունների մասին:

«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում ռադիացիոն ֆոնի ավելացում չի գրանցվել:

Երկրաշարժի հետևանքով էլեկտրականության անջատումների ավելի քան 2 մլն դեպք է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում