5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Սեյսմոլոգները հունիսի 9-ին 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Այդ կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Հատինոհե քաղաքից 78 կիլոմետր դեպի հարավ - արեւելք, որտեղ բնակվում Է շուրջ 239 հազար մարդ: Օջախն ընկած Է եղել 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ