Թուրքիան գործի է դրել «փափուկ ուժի» քաղաքականությունը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Բրյուսելում հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիան փորձում է գործի դնել «փափուկ ուժի» քաղաքականությունը։ Այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերափոխումների շրջանակներում, երբ էականորեն փոխվում է ուժերի միջազգային հավասարակշռությունը, Թուրքիան իրեն համարում է տարածաշրջանային տերություն, որը կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ համաշխարհային զարգացումներում, քան զուտ տարածաշրջանում այլ գերտերությունների գործիք լինելն է։
Այս համատեքստում օրեր առաջ բավականին հետաքրքիր հոդվածով էր հանդես եկել թուրքական անգլալեզու «Daily Sabah» թերթը, նշելով, որ «թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ բանակցություններում Բայդենը պետք է հաշվի առնի Թուրքիայի հսկայական փափուկ ուժը եւ դրա կարեւորությունը Չինաստանի հետ իրենց մրցակցության մեջ»:
Թուրքիան, որը նախկինում ստանձնել էր Խորհրդային Միությանը զսպելու դերակատարությունը, այժմ իր «ծառայություններն» է առաջարկում Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին նաեւ Չինաստանի հետ մրցակցության հարցում։ Աշխարհագրական դիրքից ելնելով եւ տնտեսական մեծ ազդեցության շնորհիվ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիային միջինասիական թյուրքական պետություններում իր քաղաքական ազդեցությունն ընդլայնելու հարցում։ Դրա համար թուրքական կողմն առաջարկում է իր «օգնությունը», որի գինը պետք է լինի Արեւմուտքի, նաեւ ԱՄՆ-ի կողմից թյուրքական աշխարհում իր հեգեմոնիայի ճանաչումը...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ