ԱՀԿ-ում հայտնել են նոր համաշխարհային խնդրի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ արդեն հաջորդ տարի աշխարհում կարող է առաջանալ ներարկիչների գլոբալ պակաս՝ COVID-19-ի դեմ պատվաստումների համար։ Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի՝ դեղորայքի և բժշկական ապրանքների հասանելիության հարցերով ավագ խորհրդական Լիզա Հեդմանը, փոխանցում է Insider-ը։
Նրա գնահատականով՝ 2022 թվականին կզգացվի 2 մլրդ ներարկիչի պակաս, ինչն իր հերթին կազդի պատվաստումների տեմպի վրա։
Նա նշել է, որ նման իրավիճակը կարող է հանգեցնել մեկ այլ խնդրի, երբ աղքատ երկրները կսկսեն նույն ասեղն օգտագործել մի քանի անգամ։
Նա կոչ է արել բժշկական ապրանքներ արտադրողներին մեծացնել մեկանգամյա օգտագործման ներարկիչների արտադրական ծավալները։
Նրա խոսքով՝ աշխարհում արդեն կատարվել է քովիդի դեմ 6․8 մլրդ ներարկում, իսկ ամեն տարի արտադրվում է 6 մլրդ ներարկիչ։
Կարծիքներ