Երբ Թրամփը փորձի դադարեցնել պատերազմը, կարող է բախվել Քենեդիի ճակատագրին. Մեդվեդև

Երբ Թրամփը փորձի դադարեցնել պատերազմը, կարող է բախվել Քենեդիի ճակատագրին. Մեդվեդև

Դոնալդ Թրամփը, եթե հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, չի կարողանա կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հոգնած Թրամփը ստիպված կլինի հետևել համակարգային բոլոր կանոններին, նա չի կարող դադարեցնել պատերազմը ոչ երեք օրում, ոչ երեք ամսում: Եվ եթե նա իսկապես փորձի, նա կարող է դառնալ նոր քենեդի (Ջոն Ֆիցջերալդ Քենեդի, ԱՄՆ 35-րդ նախագահ, սպանվել է 1963 թվականին)»,- գրել է Մեդվեդևը իր Telegram-ի ալիքում։

Հիշեցնեք՝ նոյեմբերի 5-ին սպասվում ե ամերիկյան առաջնորդի ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում