Արմեն Փամբուխչյանին վստահել են ամենադժվար տարածքը
Արտակարգ Իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում Էրեբունի վարչական շրջանի պատասխանատու: Արտահերթ ընտրություններին ակտիվորեն պատրաստվում են բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Ինչպես հայտնի է, Էրեբունու շրջանը պատմականորեն հանդիսացել է հանրահայտ հեղինակություն Թոխմախի Մհերի ազդեցության գոտի, վերջինս այս անգամ եւս անմասն չի մնում ձայն բերելու գործից, սակայն այս անգամ ոչ թե իշխանության, այլ ընդդիմության` ավելի կոնկրետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Նման պայմաններում առավել պատասխանատու եւ դժվար է լինելու Փամբուխչյանի գործը, որը պետք է «Քաղաքացիական պայմանագրի» համար պայքարի ամենակրիմինալ թաղամասում: Փաստացի, Փամբուխչյանին վստահել են ամենադժվար ընտրական տարածքը: Այս պահին ՔՊ-ն արդեն վարձակալել է որոշակի թվով տարածքներ` ընտրական շտաբեր ձեւավորելու համար, որոնք առաջիկա օրերին վերջնականապես կկահավորվեն եւ կսկսեն գործել:
Կարծիքներ