Բորելը ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինային տված խոստումը սխալ է համարել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը կարծում է, որ Արևմուտքը մի քանի սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը։
«Ես պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ թույլ տվեցինք, և որ մենք կորցրինք Ռուսաստանի համար Արևմուտքին մերձենալու հնարավորությունը… Կան պահեր, որ մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, որոնք առաջարկել ենք, իսկ հետո չկարողացանք իրականացնել, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին… Կարծում եմ՝ սխալ է խոստումներ տալ, որոնք չես կարող կատարել»,- ասել է նա TF1-ին տված հարցազրույցում։
Կարծիքներ