Բանգկոգի արվարձանում գտնվող քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել

Բանգկոգի արվարձանում գտնվող քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել

Գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել Բանգկոգից ոչ հեռու գտնվող Բանգֆլի քաղաքի քիմիական գործարանում, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ 5 կմ շառավղով տարհանում է իրականացվում։ Այս մասին հաղորդում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 03.20-ին (Մոսկվայի ժամանակով 23.20-ին)։

«Ինձ արթնացրեց սարսափելի պայթյունը, կեսգիշերին մոտ  էր, և ես այլևս չէի կարող քնել, ամեն ինչ շատ մոտ էր: Գործարանը մեզնից մինչև 700-800 մետր է հեռու, բայց մեր տան դիմաց շենքեր կան, ուստի՝ վնասը նվազագույն էր », – ՌԻԱ Նովոստիին պատմել է Եվգենյան, ով աշխատում է դեպքի վայրի մոտակայքում գտնվող կինոստուդիայում որպես խմբագիր-թարգմանիչ։

Նրա խոսքով, հարևան փողոցում գտնվող ստուդիան ավելի շատ է տուժել:

«Գրասենյակի շենքի դռներն ու պատուհանները պոկված են, կահույքը՝ կոտրված: Փառք Աստծո, մերոնցից ոչ ոք չի տուժել։ Հրշեջներն աշխատել են ամբողջ գիշեր և հիմա՝ առավոտյան ևս աշխատում են՝ թույլ չտալով կրակի տարածումը», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում