Մայամիում մասնագետները պայթեցրել են բազմաբնակարան շենքի մնացորդները. տեսանյութ
Մայամիում մասնագետները փլուզել են բազմաբնակարան շենքի մնացորդները, որի փլատակների տակ դեռ կարող է 121 մարդ գտնվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Շենքի վերահսկվող պայթյունն իրականացվել է Ֆլորիդա նահանգին մոտեցող «Էլզա» փոթորկի պատճառով, որը կարող էր ավերել շենքի դեռ կանգուն հատվածը։ Ֆլորիդայի 15 շրջաններում փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։
Մայամիի իշխանությունները նախկինում էլ զգուշացնում էին, որ շենքի ավերակները կարող են ցանկացած պահի փլուզվել՝ իրենց տակ թողնելով փրկարարներին։
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Մայամիում բազմաբնակարան շենքի փլուզման պատճառով հաստատվել է 24 մարդու մահ, 120-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում չի հաջողվել ողջ մնացածների գտնել։
Կարծիքներ