Նավալնիի մարմինը հարազատներին հանձնելու հարցով Կրեմլը չի զբաղվում, դա մեր գործառույթը չէ. Պեսկով
Ալեքսեյ Նավալնիի դին հարզատներին հանձնելու հարցը չի մտնում ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասության մեջ, նրա մահվան հետաքննության համար անհրաժեշտ գործողություններ են իրականացվում լիազոր մարմինների կողմից։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դիակի հարցը մեզ համար չէ։ Մենք այս գործով չենք զբաղվում։ Սա նախագահի վարչակազմի գործառույթը չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովը միաժամանակ Նավալնիի մահվան մեջ Կրեմլի մասնակցության մասին արևմտյան առաջնորդների հայտարարություններն անվանել է անկեղծորեն տաղտկալի:
Նշենք, որ ավելի քան 50 հազար մարդ պահանջում է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել հարազատներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Կարծիքներ