Կառավարությունը ցանկանում է էականորեն մեծացնել պետական գույքի վաճառքի տեմպերը
ՀՀ կառավարությունը խնդիր է դրել էականորեն մեծացնել պետական գույքի վաճառքի տեմպերը:
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«2020 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են շուրջ 1,3 մլրդ դրամ: Այս տարի մենք խնդիր ենք դրել էականորեն մեծացնել պետական գույքի վաճառքի տեմպերը, նաև գործընթացի որակը, հասանելիությունը, հասարակության համար տեսանելիությունը»,- ասաց նախարարը:
Պապիկյանը նշեց, որ պետգույքի օտարումից ստացված շուրջ 1,3 մլրդ դրամից պետական բյուջե է փոխանցվել 930 մլն դրամ, իսկ մնացածը փոխանցվել է համայնքային բյուջեներ:
Կարծիքներ