Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ

Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ

Այս պահին Թուրքիայի միջուկային անվտանգության վրա երկրաշարժերը ոչ մի ազդեցություն չեն թողել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):

«Այս պահին երկրաշարժերը չեն ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա»,- ՄԱԳԱՏԷ-ին  հայտնել է թուրքական միջուկային կարգավորիչն ու հավելել՝ ռադիոլոգիական անվտանգության և ռադիոակտիվ աղբյուրների պահպանության հետ կապված խնդիրներ չեն ծագել, իսկ երկրում կառուցվող ատոմային էլեկտրակայանը չի տուժել:

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 1498 է, կա 8533 վիրավոր, իսկ ավերված շենքերի թիվը 2834 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում