Շիրակ-Կամո ճանապարհը շահագործման կհանձնվի մինչ աշուն
Համայնքային այցերի հերթական կանգառը Ախուրյան խոշորացված համայնքի Կամո բնակավայրն էր:
30 տարի շարունակ Շիրակ բնակավայրից Կամո տանող ճանապարհը չէր հիմնանորոգվել: 2021 թվականի ապրիլից մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները. վերանորոգվում է Կամոյի շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհը։ Պետության և համայնքի համատեղ ջանքերով Շիրակ-Կամո ճանապարհը շահագործման կհանձնվի մինչ աշուն:
Կամո բնակավայրում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով դեռեւս2019 թվականին կառուցվել է մանկապարտեզ եւ բարեկարգվել է շրջակա տարածքը: Այն եւս շուտով կբացի իր դռները փոքրիկների առաջ։
Համայնքների նկատմամբ հետևողական ուշադրությունը և բնակավայրերի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը մեր առաջնախնդիրն է:
Կարծիքներ