Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

«Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար:
Վերջինս վստահ էր իր ընտրվելու հարցում, նախքան ձայների հաշվարկը կատակներ էր անում և պատմություններ պատմում, խոստանում՝ ամեն ինչ հրաշալի է լինելու, Գյումրին «մատով ցույց տալու» քաղաք է դառնալու:
Քվեարկության արդյունքների պարզ դառնալուց հետո Ղուկասյանը ծափահարությունների ներքո վերահաստատեց, որ աշխատելու է «հավատքով», Կառավարության և իշխանության հետ պահելու է սուբորդինացիան, ինքն «այդպես է դաստիարակված» և «սիրում է հայրենիքը», խոսքի վերջում էլ Թումանյանի բանաստեղծություններից մեկն ասմունքեց:
Կարծիքներ