Գազայում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման. Նեթանյահու

Գազայում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվի առանց արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման։

«Ես հասկացրել եմ միջազգային հանրությանը, որ առանց առևանգվածների վերադարձի հրադադար չի լինի: Սա Իսրայելի կառավարության քաղաքականությունն է, և ես ողջունում եմ այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջերս հստակ հայտարարեց, որ դեռևս հավատարիմ է նույն դիրքորոշմանը»,- ասել է Նեթանյահուն հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում։

Նրա խոսքերը տարածել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Իսրայելը չէ, որ արգելափակում է գործարքը, ՀԱՄԱՍ-ն է արգելափակում այն», - հավելել է Նեթանյահուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում