Ֆրանսիայի ԱԳՆ հարյուրավոր դիվանագետներ համընդհանուր գործադուլ են հայտարարել
Հարյուրավոր ֆրանսիացի դիվանագետներ Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցների համընդհանուր գործադուլին, որը տեղի է ունեցել գտնվող նախարարական պալատի դիմաց։ Ցուցարարները շենքի դիմաց մեծ պաստառներ են պարզել՝ «Պրոֆեսիոնալ դիվանագետները գործադուլ են անում», «Դիվանագիտությունը վտանգի տակ է» գրվածքներով:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ֆրանսիացի դիվանագետների արհմիությունների ասոցիացիաների կողմից կազմակերպված սոցիալական բողոքի ակցիան նպատակ ունի ցույց տալ արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցների անհամաձայնությունը կազմակերպչական բարեփոխումների հետ։ Ապրիլին իշխանությունների կողմից հաստատված բարեփոխումները արմատապես փոխում են դիվանագիտական կորպուսի ստեղծման սկզբունքները։
Ըստ դրա՝ խորհրդականների և բանագնացների կորպուսը կկորցնի առանձին մասնագիտական արհեստանոցի կարգավիճակը, այդ մասնագետները կմիավորվեն «պետական կառավարիչների» մեկ կորպորացիայի մեջ՝ պրեֆեկտների և ֆինանսների տեսուչների հետ միասին։ Սա նշանակում է, որ այսուհետ բարձր դիվանագիտական պաշտոններում կարող են նշանակվել պետական կառավարման այլ ոլորտների պաշտոնյաներ, այլ ոչ թե միայն հատուկ կրթություն ստացած և կարիերայի բոլոր աստիճաններով անցած դիվանագիտական ծառայության մասնագետները։
Ֆրանսիայի դիվանագիտական կորպուսը մտավախություն ունի, որ այժմ ամենահեղինակավոր պաշտոնները կստանան ոչ թե պրոֆեսիոնալները, այլ գերատեսչությունների «դեսանտայինները»։ Նոր միջոցառումները, ըստ նախարարության, կհանգեցնեն ողջ դիվանագիտական մեխանիզմի քայքայմանը։
Կարծիքներ