Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարություն է արել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ։ SputnikLive-ը փոխանցում է Պեսկովի հայտարարությունները․
- Մոսկվայի եւ շատ այլ երկրների համար սա լրջագույն մտահոգության առիթ է,
- իրավիճակի սրումը կապված չէ ՌԴ-ի համար նոր բարդություններ ստեղծելու արտաքին փորձի հետ,
- ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, հակամարտության կարգավորումը պետք է անցնի քաղաքական-դիվանագիտական հուն
- Մոսկվան Թուրքիայի հետ լիակատար շփման մեջ է Ղարաբաղի հարցով,
- Այժմ պետք է կանգնեցնել կրակը, այլ ոչ թե հասկանալ, թե ով է ճիշտ, իսկ ով՝ մեղավոր
- Անհրաժեշտության դեպքում Պուտինը կբանակցի Ադրբեջանի ղեկավարության հետ։
Կարծիքներ